Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը

Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը

Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը

Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի, հունիսի 9-ի համարներում

 

Վերջին տարիներին Հայաստանում ստեղծվել են մի շարք, այսպես կոչված, «ֆիտնես ակումբներ», որն, իհարկե, շատ լավ է։ Այն պետք է մեծ տարածում գտնի։ Բայց այն չի կարող ընդգրկել բնակչության մեծ զանգվածներ (ֆինանսական եւ այլ պատճառներով)։ Իսկ այստեղ խոսքը ֆիզիկական ակտիվության համատարած բարձրացման մասին է։ Անշարժությումը «լափում է» մարդկանց։ Այս ահավոր համաճարակի դեմ պետք է պայքարել ազգովի, ամենայն լրջությամբ։ Մեծ զարկ պետք է տրվի հեծանվային երթեւեկությանը։ Սքանչելի միջոց՝ ֆիզիկական թերակտիվության դեմ պայքարելու համար։

 

Հարկ չկա մտածել նաեւ բենզինի մասին, որը ե՛ւ թանկ է, ե՛ւ աղտոտում է մթնոլորտը բենզպիրենով ե՛ւ քաղցկեղածին այլ նյութերով։ Կարելի է ապշել, թե հեծանվային ինչպիսի մեծ բեռնվածություն կա բազմամիլիոն Տոկիոյի փողոցներում, Սկանդինավյան երկրներում, Իտալիայում եւ բարձր քաղաքակրթություն ունեցող այլ երկրներում։ Սպորտը շատ լավ է, սպորտային հաջողությունները բազմապատկում են հայ ժողովրդի փառքը աշխարհով մեկ։

 

Ամենայն խրախուսանքի է արժանի մեր պետության ղեկավարների ակտիվ աջակցությունը սպորտի զարգացմանը։ Սակայն մենք առավելագույն եռանդով թե՛ բարոյապես, թե՛ նյութապես պետք է խրախուսենք համազգային ֆիզիկական ակտիվության բարձրացումը մեր ողջ երկրում։

 

Միանգամայն արդարացված կլիներ, որ մարդկանց ֆիզիկական ակտիվությունը համատարած բարձրացնելու համալիր ծրագիր մշակվեր եւ կառավարության որոշում ընդունվեր՝ համապատասխան միջոցառումներով։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ այդ որոշմամբ բոլոր պետական եւ մասնավոր կառույցներին պարտադրվի իրենց աշխատողների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել՝ մի քանի մարզասարքեր տեղադրել եւ աշխատանքային ժամերի ընթացքում ամենօրյա 30–րոպեանոց մարզումներ անցկացնել։ Հատկապես այն կազմակերպություններում, որտեղ գերակշռողը նստակյաց աշխատանքն է, որտեղ մարդիկ ժամերով գամված իրենց աթոռին, սուզված մտավոր լարված եւ ստեղծագործ աշխատանքի մեջ՝ «հոշոտում են» իրենց առողջությունը։ Նման միջոցառման շնորհիվ առաջին հերթին զգալիորեն կբարձրանա աշխատանքի արտադրողականությունը եւ որակը։ Քանի որ փաստ է, որ ֆիզիկական թերակտիվությունը հանգեցնում է առաջին հերթին մտավոր գործունեության ճկունության անկմանը։ Բացի այդ, կվերանա միալար գործունեության հետեւանքով հոգնածության զգացումը։

 

Միաժամանակ կխթանվեն ֆիզիոլոգիական այն պրոցեսները, որոնք օրգանիզմում կանոնակարգում են մի ամբողջ շարք կենսաքիմիական պրոցեսներ (սպիտակուցային, ճարպային, ածխաջրատային փոխանակություն եւ այլն)՝ հանգեցնելով ռիսկի գլխավոր գործոնների ազդեցության չեզոքացման կամ էական թուլացման։ Կունենանք երկկողմանի շահույթ. անհատի համար՝ կյանքի առողջ տարիների ավելացում, իսկ կազմակերպության համար՝ աշխատանքի արտադրողականության եւ որակի բարձրացման առումով։ Վստահ եմ՝ այս ուղղությամբ թափված ջանքերը եւ կատարված ծախսերը բազմապատիկ կփոխհատուցվեն։ Իզուր չէ Սենեկան ասել. «Կյանքը երկար է, եթե նրանից խելացի օգտվես»։

 

Խոսելով ռիսկի գլխավոր գործոնների մասին՝ ավելորդ չէի համարի համառոտակի կանգ առնել նաեւ մեկ այլ գործոնի վրա, որի մասին շատ է խոսվում, բայց, ըստ էության, արտացոլում չի գտնում ռիսկի գլխավոր գործոնների շարքում։ Նկատի ունեմ հուզային քրոնիկական բացասական սթրեսները, որոնք ռիսկի հզորագույն գործոններ են մի ամբողջ շարք հիվանդությունների առաջացման համար։ Մեր ժողովրդի համար 20-րդ դարը բացասական հուզային սթրեսներով գերհագեցած դար էր՝ ցեղասպանություն, հեղափոխություն, բռնի կոլեկտիվացում, քաղաքացիական պատերազմներ, անվերջանալի ռեպրեսիաներ եւ ահավոր 1937 թվական, Հայրենական մեծ պատերազմ՝ հարյուր հազարավոր զոհերով եւ հաշմանդամներով, 1949 թվական՝ հայ ժողովրդի զանգվածային աքսորներ հեռավոր Սիբիր, Սումգայիթ, ղարաբաղյան պատերազմ, ավերիչ երկրաշարժ՝ տասնյակ հազարավոր զոհերով, մութ եւ ցուրտ դժոխային գիշերներ՝ քաղաքական, սոցիալական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հասարակական կյանքի բոլոր բնագավառների կաթվածահարումով, ժողովրդի զանգվածային միգրացիա աշխարհի տարբեր անկյուններ։ Այս ամենը՝ պատմական մի փոքր ժամանակահատվածում։ Արդյունքը՝ հոգեսոցիալական ծանրագույն դիսթրես, որը, որպես հզորագույն ռիսկի գործոն, հանրահայտ ախտաբանա—ֆիզիոլոգիական մեխանիզմներով հանգեցնում է սրտանոթային, իմունային, ներզատիչ, նյարդային, անգամ՝ ժառանգական համակարգերի գործունեության արտահայտված շեղումների՝ դրանցից բխող լրջագույն հետեւանքներով։

 

* * *

 

Հիվանդացության եւ մահացության վերը բերված ցուցանիշները վկայում են մեր ժողովրդի առջեւ ծառացած եւ լուծման կարոտ լրջագույն խնդիրների մասին։ Խնդիրներ, որոնք առնչվում են նրա գոյատեւման, անվտանգության, համաչափ եւ բնականոն զարգացման, կյանքի սպասվելիք առողջ տարիների երկարեցման, անաշխատունակության եւ հիվանդությունների պատճառով կյանքից անհիմն կորցրած տարիների կրճատման անհրաժեշտության հետ։ Այս խնդիրները հնարավոր է արդյունավետ լուծել միայն մահաբեր հիվանդությունները ծնող պատճառների կամ, այսպես կոչված, «ռիսկի գլխավոր գործոնների»՝ զարկերակային գերճնշման, ծխելու, հավելյալ քաշի, արյան բարձր խոլեստերինի, ֆիզիկական թերակտիվության, մրգերի եւ բանջարեղենի սակավ օգտագործման, ալկոհոլի չարաշահման դեմ արդյունավետ պայքարի կազմակերպման պարագայում։ Պայքար, որում պետք է ընդգրկվեն մեր երկրի իշխանական բուրգի բոլոր կառույցներն ու ենթակառուցվածքները, ողջ հասարակությունը եւ յուրաքանչյուր անհատ։ Դարերի խորքից եկող, դարերի մշակույթ ունեցող եւ դեպի ապագա դարերը գնացող մեր ժողովուրդն այնքան մտավոր ներուժ եւ իմաստություն ունի, որ ի զորու է հիմնարար այս խնդիրներն այնպես լուծելու, ինչպես եվրոպական զարգացած երկրների ժողովուրդներն են լուծում։

 

Էմիլ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ. ՀՀ նախագահին առընթեր Հանրային խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ֆրանսիայի դեղագիտական ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ԱՀԿ / Եվրա տնօրենին առընթեր Եվրոպայի առողջության հետազոտման խորհրդատվական կոմիտեի անդամ (2001-2006), ՀՀ ԱՆ դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն

Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում
ՀՀ ԱՆ. Մանկական պալիատիվ բուժօգնությունը` հանձնաժողովի օրակարգում

Կայացել է երեխաների իրավունքների պաշտպանության ազգային միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Օրակարգի թեման՝ Հայաստանում մանկական պալիատիվ...

ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ Լրահոս երեխաների մասին ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները
ԵՊԲՀ. Ամառային ճամփորդությունններին ընդառաջ հիվանդությունների կանխարգելման հիմնական միջոցառումները

Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ